Պենտագոնը կոչ է անում Ճապոնիային և Ավստրալիային պարզաբանել, թե ինչ դեր կստանձնեն, եթե ԱՄՆ-ը և Չինաստանը պատերազմ սկսեն Թայվանի պատճառով՝ հաղորդում է Financial Times-ը։ ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունն այս հարցը բարձրացրել է երկու երկրների պաշտպանության նախարարների հետ վերջերս կայացած բանակցությունների ժամանակ։               
 

ԱՄՆ-ը դիմել է ՆԱՏՕ-ին՝ ԻՊ-ի դեմ պայքարում աջակցելու առաջարկով

ԱՄՆ-ը դիմել է ՆԱՏՕ-ին՝ ԻՊ-ի դեմ պայքարում աջակցելու առաջարկով
22.01.2016 | 18:15

ԱՄՆ-ը դիմել է ՆԱՏՕ-ին՝ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարում աջակցելու առաջարկով։ Դաշինքի ներկայացուցիչն ասել է, որ առաջարկը քննարկվում է՝ փոխանցում է Deutsche Welle-ն: Խոսքը կործանիչների և AWACS համակարգերով համալրված հետախուզական ինքնաթիռների տրամադրման մասին է: Համակարգը ներառում է ռադիոտեղորոշիչ և կապի տեխնիկա, որ թույլ է տալիս օգտագործել ինքնաթիռները որպես հրամանատարական կետ: ՆԱՏՕ-ն չի մասնակցում Սիրիայում և Իրաքում ԻՊ-ի դեմ ԱՄՆ-ի միջազգային կոալիցիայի գործողություններին։

Դիտվել է՝ 1317

Մեկնաբանություններ